Զելենսկին Խարկովի մոտ ստեղծված իրավիճակը «կրիտիկական» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հրապարակած ուղերձում «կրիտիկական» է անվանել Խարկովի ուղղությամբ ստեղծված իրավիճակը։

«Իրավիճակն առաջնագծում չափազանց բարդ է մի քանի շրջաններում, հատկապես այնտեղ, որտեղ ռուսական զինված ուժերը կենտրոնացրել են իրենց ռեզերվների մեծ մասը»,- ասել է նա։

Ուկրաինայի առաջնորդը դժգոհել է զենքի պակասից և Արևմուտքի կողմից ռազմական օգնության ուշացումից։

Մի քանի օր առաջ Զելենսկին հայտարարեց, որ Ռուսաստանը կրիտիկական առավելություն ունի հրետանու և զենքի այլ տեսակների մեջ։ Նա նաև մատնանշեց գործընկերների կողմից Ուկրաինա մատակարարումների զգալի նվազումը։

Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնաթող մայոր Ալեքսեյ Գետմանը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը ռազմաճակատում վտանգավոր իրավիճակում է։ Նա կարծիք է հայտնել, որ ուկրաինական բանակին անհրաժեշտ է անցնել ռազմավարական պաշտպանության։

Share This