««Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը շատ կարճ է, վստահ եմ, որ այն կիրականացվի»․ Ալիև

Միացյալ Նահանգները վճռորոշ դեր խաղաց այս գործընթացում, և այն երթուղին, որը կկապի Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջոցով և այնուհետև դեպի եվրոպական մայրցամաք, անվանակոչվել է նախագահ Թրամփի անունով՝ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար», France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով TRIPPնախագծի մասին։

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կիրականացվի։ Հեռավորությունը այդքան էլ մեծ չէ՝ մի փոքր ավելի քան 40 կիլոմետր։ Ի դեպ, երկաթուղին, որը կառուցում է Ադրբեջանը մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, մոտ 400 կիլոմետր երկարություն ունի։ Բացի այդ, Նախիջևանի սահմաններում գրեթե 200 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի», ինչպես մենք այն անվանում ենք, հայկական հատվածը շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի»,- ասել է նա։

Share This