Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարզերում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 19-22-ը Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հյուսիսային՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
