Երևանում կմեկնարկի Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը․ երեք օր հնդկական կինոյի մոգության մեջ

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն հատուկ նվեր ունի հնդկական կինոյի հայ սիրահարների համար։ Դեկտեմբերի 5–7-ը «Կինոմոսկվայում» կայանալու է Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան անվճար դիտել երեք ժամանակակից հնդկական ֆիլմեր՝ սիրո, քաջության և անձնական փորձությունների մասին։

Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն ամեն օր՝ ժամը 18:00-ին, մուտքն ազատ է։

Ցուցադրությունների ծրագիր.

Ուրբաթ, դեկտեմբերի 5, 18:00-«Քաջարի Սեմը»

Շաբաթ, դեկտեմբերի 6, 18:00 -«12-րդ ձախողում»

Կիրակի, դեկտեմբերի 7, 18:00-«Պադմաավատ»

Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հինդի լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով, ինչը միջոցառումը հասանելի է դարձնում լայն հանդիսատեսի համար։

Դեսպանությունը բոլորին հրավիրում է միանալու մշակութային տոնին, զգալ հնդկական կինոյի հմայքը և մի քանի ժամով տեղափոխվել այլ իրականություն։

Ձմեռային երեկոները երբեք այսքան գունավոր չեն եղել։

Share This