Երևանի Կասկադի համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. որոշումն ընդունվեց
Երևանի Կասկադի համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Քաղաքաշինական այս ծրագրի իրականացման նպատակը «Կասկադ» համալիրի ամբողջական ու ավարտուն տեսքի ապահովումն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանի միջև, կյանքի կկոչվի Ալեքսանդր Թամանյանի, ապա նաև Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը, այն է՝ Երևան քաղաքի տվյալ հատվածը կհարստանա հինը և ժամանակակիցը միավորող ճարտարապետական նոր կոթողով, կձևավորվեն մշակութային ժամանցի նոր հնարավորություններ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
