Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ, մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում:

Share This