Երեկ Ռոնալդուն եկավ և խոսեց ինձ հետ, ինչն օգնեց հավատալ, որ կարող ենք ինչ-որ բան անել.Կվարացխելիա

Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ  Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է վերջինիս հետ ու հաջողություն մաղթել.

«Մենք հանդիպեցինք խաղից առաջ, և նա ինձ հաջողություն մաղթեց: Երբեք չէի մտածում, որ նա կգա և կխոսի ինձ հետ։ Նա հիանալի խաղացող է և հիանալի մարդ։ Ես շատ եմ հարգում նրան, նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Երբ նա գալիս է քեզ հետ խաղից առաջ խոսելու, դա զարմանալի է, ինչը մեզ օգնեց հավատալ, որ մենք այսօր կարող ենք ինչ-որ բան անել»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք՝ խաղից հետո ֆուտբոլիստները փոխանակվել են մարզաշապիկներով:

Share This