Ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը գործակալ է, մինչև չտեսնեմ ապացույցներ, բայց որ նա ամբողջը փչացրեց, դա միանշանակ է․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ 3-րդ նախագահի ճեպազրույցը՝ կետերով․
Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան (TRIPP-ը) անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխավոր, խաչմերուկ, բայց, ինչպես հայտնի է, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։
Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այդժամ կասեմ՝ ռիսկեր տեսնում եմ, թե չէ։
Նույնիսկ Հայկական բանակը չթողեցին խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն։
Մենք մնում ենք խոնարհ մեր Եկեղեցու հանդեպ, և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին ունի բոլոր հնարավորություններն իր կարծիքն ասելու, տարածելու, բացի դրանից՝ ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, որոնք խախտում են կանոնները։ Եկեղեցին ներքին կանոնակարգով չղեկավարվի, ումո՞վ ղեկավարվի։
Ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը գործակալ է, մինչև չտեսնեմ փաստաթուղթ, ապացույցներ, բայց որ նա ամբողջը մխտռեց, փչացրեց, դա միանշանակ է, չէ՞։
Ավելի վատին սպասեք, ոչ միայն իմ հանդեպ, շատ ավելի վատ է լինելու, երբ դատախազն իրեն համարում է իշխանության մաս, էլ ի՞նչ եք սպասում, շատ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանը՝ դատական համակարգի մասին։
