Ես շնչում եմ ազատություն

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Ես շնչում եմ ազատություն։ 15,06,2020․ Ազատության հրապարակ»։ Գրառումն ըստ էության հասարակությանն ուղղված հրավեր է հունիսի 15-ին, ժամը 17,00-ին Երեւանի Ազատության հրապարակում մասնակցելու նրա կողմից կազմակերպվելիք ցույցին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիշա Վիրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ կազմակերպելու է ցույց, որին հրավիրել էր գալ եւ մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանին, ու ուղիղ շփմամբ ժողովրդի առաջ պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք այսօր մտահոգում են հասարակությանը, սկսած չիրականացված խոստումներից մինչեւ Փաշինյանի ընտանիքի շուրտ շրջանառվող տարբեր մեղադրանքները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )