Ես հաճույք եմ ստանում ,երբ իմ անձը 《ծառայեցնում եմ》տվյալ հերոսուհուն․ Նառա  Սանթոյան

 

 

 

 

Ambion.news-ի զրուցակիցը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճանաչված եւ սիրված դերասանուհի Նառա  Սանթոյանն է

-Տիկին Սանթոյան, Գյումրիի Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ամենամյա «Արտավազդ» թատերականմրցանակաբաշխության մի քանի նոմինացիաների հաղթող դարձավ։ Իսկ հաղթարշավը գլխավորեց «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը, որն արժանացավ 5 «Արտավազդ»-ի, դուք արժանացաք «2-րդ պլանի լավագույն կին դերակատար»-ի,ինչի առթիվ շնորհավորում ենք, մաղթում նորանոր ձեռքբերումներ ։ Կխոսե՞ք այս ներկայացման հաջողության մասին, երբևէ սպասելի էր, եւ արդյո՞ք սա Ձեր լավագույն դերերից մեկն էր։

Ներկայացման հաջողության գրավականը կայանում է ռեժիսորի կողմից ստեղծագործության բեմականացման և բեմադրության մեջ։Գործը բավականին ծավալուն և իրադարձություններով հագեցած,կերպարների կողմից երկխոսությունների բուռն և գեղեցիկ տեսարանների հակիրճ և դիպուկ թողնելու մեծածավալ աշխատանքի շնորհիվ է,որ ներկայացումը հանդիսատեսի պահանջների համար դարձավ հետաքրքիր,ասելիքով լի,տպավորիչ և ազդեցիկ։Ինչ խոսք, այդ ամենին լրացնում է ռեժիսորի կողմից ընտրված դերասանական կազմի հմուտ և արհեստավարժ աշխատանքը,որին գալիս և լիացնում է զգեստի,լույսի և երաժաշտական ձևավորումը։

-Պատմական դրամայում Ձեր կերտած կերպարը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ, կա՞ որևէ նմանություն կերպարի եւ Նառա Սանթոյան անձի միջև։ Գո՞ւցե կերպարի կերտման հաջողությունը հենց հոգեհարազատ լինելն էր։

Ինչ մնում է իմ կերտած Սաբեթի կերպարին,այն բնավ հոգեհարազատ չէ,և պարտադիր էլ չէ,որ դա այդպես լինի ։Կարող եմ ասել ,որ Սաբեթի կերպարը դարձավ իմ մարմնավորած մյուս կերպարների նման շատ սիրելի։Երբ ինձ դեր են վստահում, իմ վերաբերմունքը դերի հանդեպ,հետևյալն է ՝ հասկանալ ,թե դրամատուրգը այդ կերպարը ստեղծելով ինչ ասելիք ունի,ով է նա,ինչ բնավորություն ունի,յուաքանչյուր իմ կերպարի դեպքում ինձ համար ,իմ դերասանուհու աշխատանքիային ձևի մեջ հասկանում, անգամ կերպարի 《արյան կարգը》մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում կերպարին,չվնասելու նրա էությունը,ես հաճույք եմ ստանում ,երբ իմ անձը 《ծառայեցնում եմ》տվյալ հերոսուհուն։Նա է ,որ տվյալ պիեսում ասելիք ունի,և ոչ թե ես,իսկ եթե համընկնում է,շատ ավելի լավ։Միգուցե իմ խորհին հարգանքն է առ կերպար,որ իմ մարմնավորած դերերը սիրելի և ընդունելի են դառնում հանդիսատեսի կողմից։

-Հանդիսատեսը հասցրել է սիրել նաև Ձեր մասնակցությամբ ֆիլմերը, թատրոն եւ կինո, ո՞րն է առաջնային, այսօր որն է առավել նախընտրելի ։

Հանդիսատեսի և հեռուսատադիտողի կողմից ,որպես դերասանուհի՝ անչափ գնահատված եմ զգում,ինձ սիրում և գնհատում են և ֆիլմում, և թատրոնում կատարած աշխատանքի համար։Ես սիրում եմ կինոն,սիրում թատրոնը,իրենց աշխատանքային ձևի մեջ նրանք այնքան տարբեր են։Երկու տարբեր աշխարհներ են,և դա է,որ ինձ գերագույն հաճույք է պատճառում։Երկուսն էլ բարդ է։Կարող եմ միայն ավելացնել,որ ամեն դեպքում թատրոնն իմ թթվածինն է։

-ՁԵր խաղացանկից կառանձնացնե՞ք մի կերպար, որին առանձնահատուկ փայփայում եք, եւ Ձեզ համար այն մրցանակի արժանի է։

-Ինձ վստահված յուրաքանչյուր դեր սիրելի է,փայփայված։Չեմ կարող առանձնացնել,որովհետև ամեն մի կերպար անհատականություն է։

-Որքանո՞վ է այսօր հանդիսատեսը անկեղծ, ինչով է տարբերվում հատկապես գյումրեցի հանդիսատեսը։

Պետք է փաստել,որ մեր թատրոնն այսօր հանդիսատեսի պակաս չունի,և նրանք հավատարիմ են իրենց կոչման մեջ։Թատրոնի ամեն մի ձեռքբերում հանդիսատեսի ոգևշնչման արդյունքն է։Նրա շնորհիվ է,որ այսօր թատրոնն ապրում է։

-Շնորհակալություն․․․․

Հարցազրույցը՝ Նարինե Ասատրյանի

Share This