Եկեղեցու դեմ կատարվողն «արդյունավետ» է, որովհետև կատարողի ձեռքերում է ամբողջ պետական համակարգը
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս օրերին եկեղեցու շուրջ տեղի ունեցողը մեզ շատ ծանոթ իրողություններ են:
Կրկնվում է 2018 թվականը, որտեղ թիրախը ՀՀ իշխանությունն էր: Հիշո՞ւմ եք այդ օրերը, երբ սկզբնական փուլում հատ հատ համարվում էինք, թե իշխանությունից ով միացավ Փաշինյանի շարժմանը, հետո էլի հաշվում ու մի պահ արդեն հաշվելը դարձավ անիմաստ:
Եկեղեցու դեմ կատարվողն ավելի «արդյունավետ» է այն պարզ պատճառով, որ կատարողի ձեռքերում է ամբողջ պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգը:
Իսկ մենք դասեր քաղե՞լ ենք 2018-ից…
Դասեր կարծես թե չենք քաղել, բայց չեն մոռացել այն դեպքերը, երբ 2018-ին Փաշինյանի ղեկավարած շարժմանն աջակցած բազմաթիվ հայտնի գործիչներ հետագայում փոշմանեցին:
Եթե եկեղեցու դեմ սանձազերծվածն էլ Նիկոլին հաջողիվ, ապա վստահ եմ, որ այսօր մեր կողմից հաշվվող հոգեւորականները ոչ հեռու ապագայում փոշմանելու են, բայց արդեն ուշ կլինի, ինչպես ուշ եղավ 2018-ի փոշմանողներինը»,- գրել է նա:
