Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 58, դեմ` 24, և ձեռնպահ` 3 պատգամավոր։

Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այսուհետ հողերը ՀԱԵ–ին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ։

Share This