Դիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանը
Դիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանը՝ որպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Երեկ Դիլիջանում բացվեց Հայկական գործվածքի թանգարանը՝ որպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ։
Պետության միջոցներով հուշարձան շենքն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ներսում հրաշալի ցուցադրություն է, որը տեսնելը պետք է դառնա Դիլիջան գնալու ևս մեկ առիթ»,- գրել է նախարարը։
