«Առաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին (նկատի ունի UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակը)։ Չեմպիոնական գոտին այս պահին պարզապես ձևականություն է», — գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կրկին անդրադարձել է իր քաշային կարգում ստեղծված իրավիճակին։