Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել․ քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հավելյալ զգուշավորություն ցուցաբերել

Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։

Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։

Share This