Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալը հայտնաբերվել է

Անասնագողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է դեկտեմբերի 13-ին:

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակչի՝ Դալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Share This