Գործարանային մետրոյում տեխնիկական խափանում․ ուղևորները բողոքում են երկար սպասումից

Վաղ առավոտյան ambion.news-ը ահազանգ է ստացել, որ «Գործարանային» մետրոյում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ մոտ 40 րոպե ստիպված են եղել սպասել քանի որ եղել են մետրոյում  տեխնիկական խնդիրներ։

Մոտ 40 րոպե ուզած֊չուզած սպասեցինք, չհասկացանք ի՞նչ խնդիր էր, ինչ-որ ծուխ երևաց, բայց ամեն դեպքում չհասկացանք ինչ խնդիր էր»,- պատմեց մեզ դիմած քաղաքացի

 

 

-Ambion.news-ը դիմեց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանին՝ հասկանալու համար ի՞նչ է եղել խնդրի պատճառը։ Ասլանյանը նշեց, որ տեխանիկական խնդիր է տեղի ունեցել, աշխատակիցները հնարավորինս արագ փորձել են շտկել։

Թե, որն է եղել տեխնիկական խնդրի հիմնական պատճառը, Ասլանյանը չկարողացավ հստակ նշել, սակայն հավաստիացրեց, որ խնդիրը լուծված է։

Հիշեցնենք, որAmbion.news-ը երեկ գրել էր, որ ինտերնետի բացակայության հետևանքով խնդիր էր առաջացել «Սասունցի Դավիթ» կայարանում։

Share This