Գնա՛ քո խավիարը կեր, ապուշ․ Փիմբլեթը՝ Ծառուկյանին

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ հայտարարություններով հարձակվել է թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վրա՝ մեղադրելով նրան իր ոճը կապկելու մեջ։

«Արմանը փորձում է կրկնօրինակել ինձ՝ սոցցանցերում ավելի լավը երևալու համար։ Ցուցադրաբար բուրգեր ու պիցցա է ուտում… Գնա՛ քո խավիարը կեր, ապուշ։ Ես ատում եմ Ծառուկյանին, նա պարզապես մեծամիտ սրիկա է։ Ես պետք է նրան երկնքից իջեցնեմ գետին»,- ասել է Փիմբլեթը Full Send-ի եթերում։

Հիշեցնենք, որ արդեն այս կիրակի՝ հունվարի 25-ին, Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը կմրցի Ջասթին Գեյջիի հետ՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։

Ինչ վերաբերում է Արման Ծառուկյանին, ապա նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թ. նոյեմբերին (UFC Fight Night 265)՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուքերին։ Հայ մարտիկի հաշվին կա 23 հաղթանակ և 3 պարտություն

Share This