Գյումրու քաղաքապետի թեկնածուների ընտրարշավը չսկսված մեծ աղմուկ, վայնասուն են գցել
Գյումրու քաղաքապետի թեկնածուների ընտրարշավը չսկսված մեծ աղմուկ վայնասուն էն գցել,որն է պատճառը։Ամբողջ մի երկիր հանձնվեց թուրքին,Բակո Սահակյան,Արկադի Ղուկասյան Ռուբեն Վարդանյան բաքվի բանտում են աղաղակ քաղաքական իրարանցում չկա ,չնայած որ նշված մարդիկ շատ ավելի լուրջ քաղաքական գործիչներ են բայց իրենց անձերով համարյա չեն հետաքրքրվում ։Բայց արի ու տես Գյումրու ապագա քաղաքապետի անձը բոլորին հուզում է։Կասեք դա քաղաքական պաշտոն է ու դրանով է պայմանավորված ,բայց թե դա հեքիաթ է ու բոլոր լուրջ ուժերն էլ հասկանում են , որ Գյումրին իր պոտենցիալով շատ փոքր է երկրի քաղաքական խաղերում դերակատարում ունենալու համար,ուր մնաց քաղաքապետը։Բոլորն էլ գիտեն որ Գյումրին ոչ թե երկրորդ քաղաքն է այլ նման հարցերում երկրորդական քաղաք է,մի հատ վերցրեք համեմատեք Երևանի ցանկացած թաղապետարանի բյուջեն ու բնակիչների քանակը Գյումրու բյուջեի ու բնակչության քանակի հետ։Կամ որպես փաստարկ ասում են Նիկոլը Գյումրուց սկսեց քայլել,ասենք Նիկոլը Ղշլաղից սկսեր ինչ,ինչ կփոխվեր դրանից։Համապետական հարցերը լուծվել ու լուծվում են Երևանում,Նիկոլին վարչապետ Երևանում են տվել ոչ թե Գյումրիում։Ուղղակի Գյումրին օգտագործում են շիրմա Երևանում կատարվածները ծածկելու համար,Եիևանում մարդ են սպանում աղմուկ չկա Գյումրիում մեկը պարսատիկ է հանում համապետական աղմուկ է։Հերիք չէ չհոգնեցիք այս թատրոնից ու մասսաներին թատրոնով զբաղեցնելուց ։Դեռ սա հերիք չէ մի քանի քաղաքական տհաս Երևանում այնքան են այս ամենով տարվել ,որ իրենց թվում է թե իրենց ծոռների ապագան Գյումրիում է որոշվում ,ու այդ մոլուցքով տարված գնում են ցանկացած ստորության։Ուշքի եկեք այս ամենը հիմի ինչ որ անում էք, ինչ որ բրդում եք ձեր ու ձեր երեխաների գդալներին է գալու։
