Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է

Դատարանը Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգել է ևս 3 ամիս ժամկետով։

Հոկտեմբերի 20-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու ղեկավար Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2 ամսով։

Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ հայտարարությունների համար։ ՔԿ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։

Share This