Գյումրիից բերման ենթարկվածներից 13-ը կալանավորվել են
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին Ambion.news-ին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ձերբակալված անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նշենք, որ քննիչը ձերբակալվածների 19-ի վերաբերյալ էր միջնորդություն ներկայացրել դատարան։ 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանը և բացակայելու արգելքը, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։
