Գիտնականները պարզել են՝ որ մթերքն է նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը

Էդիթ Քոուենի համալսարանի (ECU) գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական մի բաժակ նիտրատներով հարուստ բանջարեղենի (օրինակ՝ կանաչ տերևավոր բանջարեղեն) գործածությունը կարող է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, գրում է medikforum.ru կայքը։

Հետազոտության համար կիրառվել են Դանիայում ապրող ավելի քան 50 հազար մարդու տվյալները։ Գիտնականները նրանց առողջական վիճակին հետևել են 20 տարի։ Պարզվել է՝ նիտրատներով հարուստ բանջարեղեն օգտագործող մարդկանց մոտ սիստոլիկ ճնշումը նվազում է մոտ 2,5 մմ/սս-ով։

Հետազոտության ավագ հեղինակ, Էդիթ Քոուենի համալսարանին կից Սննդակարգի հետազոտությունների ինստիտուտի բժիշկ Քեթրին Բոնդոննոն նշել է, որ սննդակարգը համարվում է սրտամկանի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման որոշիչ գործոններից մեկը։

«Մեր արդյունքները ցույց են տվել, որ պարզապես օրական մի բաժակ նիտրատներով հարուստ հում բանջարեղեն կամ կես բաժակ եփված բանջարեղեն ուտելու դեպքում մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը», նշել է Բանդոննոն՝ հավելելով, որ առավել շատ (26%-ով) նվազում է ծայրամասային զարկերակների հիվանդությունների վտանգը։

Share This