Գերմանիան 2-0 հաղթեց Դանիային և անցավ քառորդ եզրափակիչ

Գերմանիան 2-0 հաղթեց Դանիային և անցավ քառորդ եզրափակիչ

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։ Նա հաջողությամբ իրացրեց 11 մետրանոց հարվածն այն բանից հետո, երբ եզրային փոխանցման ժամանակ գնդակը դիպավ Դանիայի պաշտպան Յոակիմ Անդերսենի ձեռքին։

68′-ին Ջամալ Մուսիալան կրկնապատկեց  խաղի հաշիվը։ Պաշտպան Նիկո Շլոտտերբեկը հիանալի երկար փոխանցում կատարեց «Բավարիայի» խաղացողին, որն էլ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Կասպեր Սմայկելի դեմ։ Սա Մուսիալայի 3-րդ գոլն էր Եվրո2024-ում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Վրաստանի հարձակվող Գեորգի Միկաուտաձեին։

Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ճանաչվեց Դանիայի դեմ հաղթական հանդիպման խաղացող։

Գերմանացիները կխաղան Իսպանիա – Վրաստան զույգի հաղթողի դեմ։

Share This