Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնողների և այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել։ Մասնավորապես նշել է, որ Թուրքիայում գտնվող Գերմանիայի որոշ քաղաքացիներ ձերբակալվեն են և արգելք է սահմանվել նրանց մուտքի համար, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նման իրավիճակները չեն վերաբերում միայն քրեական անցյալ ունեցողներին, այլ նաև՝ քաղաքացիական անձանց։ Հատկապես շեշտվել է, որ որոշ դեպքերում հաշվի են առնվել Թուրքիայի վերաբերյալ սոցցանցերում արված գրառումները։

Խորհուրդ է տվել Թուրքիա մեկնել ծրարգրող Գերմանիայի քաղաքացիներին ճանապարհորդելուց առաջ վերանայել իրենց իրավական կարգավիճակը և հնարավոր ձերբակալության դեպքում կապ հաստատել գերմանական դիվանագիտական ​​առաքելությունների հետ։

Share This