Գազալցակայանը պայթեցրել են, թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին.

«Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ»,-  news.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:

«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները և ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում:

Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցենք:

Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրապարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասել է նա:

Հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող  գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։

Share This