Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են.

«Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից` ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով եւ անսպասելի է եղել բոլորի, այդ թվում` նրա պաշտպանների համար:

Ենթադրվում է, որ ՍԷԿՏ-ը փակել են, որ Ռուսաստան չմեկնի, եւ նախընտրական գործընթացները դանդաղեն: Սակայն սա Ծառուկյանի նկատմամբ իշխանական «վերաբերմունքի» միակ դրսեւորումը չէ: Նրա որդուն առաջադրված թույլ մեղադրանքով այժմ քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի եւ հետախուզման որոշումը դեռ պահպանվում է:

Այս ամենին գումարած` մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել «Շանգրի լա» խաղատանը․ հարկայինի տեսուչները ստուգում են ամեն մի ֆիշկան ու ամեն խաղադրույքը: Չնայած այս, ինչպես եւ այլ խաղատների հասույթն օնլայն կազինոների պատճառով անգամներով նվազել է:

Share This