Բոլատ Իմանբաևը և Դավիթ Կնյազյանը քննարկել են Ղազախստանի և ՀՀ-ի համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Բանակցությունների ընթացքում դիվանագետները քննարկել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում, ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ նշելով դիրքորոշումների ընդհանրությունը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Share This