Բնական միջոց օրգանիզմը մաքրելու, զարկերակային ճնշումը կարգավորելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Մարդու առողջական վիճակն անմիջականորեն կախված է նրա օրգանիզմի մաքրությունից, սակայն անառողջ սննդակարգն ու վատ սովորությունները թույլ չեն տալիս խուսափել տոքսինների կուտակումից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի օգտակար ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի ոչ միայն մաքրել օրգանիզմը, այլև կազատի առողջական ամենատարբեր խնդիրներից:

Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչը կարմիր կաղամբն է, որը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր անտոցիդներով, վիտամիններով ու հանքանյութերով: Այս բույսն արդյունավետ կերպով կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրապնդում է անոթներն ու առաձգականություն է հաղորդում դրանց: Բացի այդ, կարմիր կաղամբի հյութը դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից ու մաքրում է լյարդը, իսկ դրանում առկա ֆիտոնցիդները հայտնի են տուբերկուլոզի ցուպիկի դեմ պայքարելու իրենց հատկությամբ:

Առհասարակ կարմիր կաղամբն անչափ օգտակար է օրգանիզմի համար: Դրա հյութի պարբերաբար գործածությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, խթանում է նյութափոխանակությունն ու կարգավորում է մարսողության գործընթացըզ՝ ազատելով ավելորդ քաշից, իսկ տերևները կոմպրեսի տեսքով օգտագործելու դեպքում կօգնեն բուժել վերքերն ու այրվածքները, կազատեն գլխացավերից ու կամրապնդեն եղունգները:

Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 300 գրամ կարմիր կաղամբ,
  • 1 հատ կանաչ խնձոր,
  • մի բուռ թարմ ռեհան,
  • մի բուռ թարմ դաղձ:

Պատրաստման եղանակը.

Այս դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները կտրատել,  լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ հեղուկ զանգված: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի փոքր ջուր ավելացնել: Օգտագործել ըմպելիքն օրական երկու անգամ ուտելուց առաջ մեկական բաժակ:

Share This