Բարի ծառայություն, տղերք. դիլիջանցի նորակոչիկները մեկնում են ծառայության. Լուսանկարներ

Հուլիսի 3-ին Դիլիջան համայնքում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Ավանդույթի համաձայն՝ նորակոչիկներին ծառայության ճանապարհելու արարողությանը ելույթ են ունեցել Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի պետ Վ. Ոսկանյանը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։
Այնուհետև Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչները նվերներ են հանձնել զինակոչիկներին՝ տղաներին մաղթելով խաղաղ ու բարի ծառայություն։
Share This