Բախվել են «Nissan» ու «KamAZ», վարորդներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնականն է.

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թե ով է եղել վթարի մեղավորը, պարզ կլինի «ԱՊՊԱ»  փորձագետի եզրակացությունից հետո:

Share This