Արցախի կորուստը, խորացող կասկածները, առաջիկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը վերջնականապես կործանելու են Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային գոյությունը. Վլ. Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դարձել է իր կողմից այդքան շահարկված «նախկին», այլ՝ իր իսկ արատների ձեռքը պատանդ մի «քաղաքական թշվառ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը

«Պատահական չէ, որ Փաշինյանին մեծահոգաբար անվանում եմ «Ճկուն»: Արդեն ընդգծվում են նրա քաղաքական մանյովրի կոնտուրները: ԱԺ հարց ու պատասխանի և հատկապես նրա թշվառ պատասխանների ընթացքում, երբ նա առանց էնտուզիազմի և նախկին էներգիայի փորձում էր ժանգլյոռություն անել իր կողմից գործածվող, բայց հենց իր կողմից էլ արժեզրկված «ժողովուրդ»

ընտրություն», «լեգիտիմություն», «իշխանության ձևավորման օրինական աղբյուր» հասկացությունների հետ, հստակ երևում էր իր նահանջի պլանը:

Բայց այդ նահանջը ունի տակտիկական բնույթ և քողարկված կերպով երևում է նրա արագ վերարտադրության ցանկությունը: Նա որևէ կերպ չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը:

Գնալով համոզվում եմ, որ իր լեգիտիմության պարագայում, որից մնացել է «լ» տառը միայն, նա փնտրում է երաշխիքներ և հիմնականում սպասում դրանք ներքին քաղաքական միջավայրից, որը նրան երաշխիքներ չի տալիս շատ լավ հասկանալով նրա բնույթը և տեսակը:

Հիմա նա փորձում է շահել ժամանակ, հույս ունենալով մեղմել ցասումը իր նկատմամբ և օգտվել աջակցության թեկուզ և փշրանքներից, որոնք դեռևս առկա են: Եվ հենց այդ փշրանքների օգտագործմամբ փորձելու է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որտեղ ինքը կունենա դեռ ֆորմալ իշխանություն կամ իր ազդեցության տակ գտնվող իշխանություն:

Նա ընկալում և հասկանում է, որ ժամանակը աշխատում է բացառապես իր դեմ:

Դժգոհության ձնագունդը և Արցախի կորստի իրական պատերազմական պատկերն ու մութ էջերի բացահայտումները և խորացող կասկածները, առաջիկա սոցիալ տնտեսական ծանր վիճակը, ժամանակի երկարաձգման առումով վերջնականապես կործանելու են իր ոչ միայն քաղաքական, այլ նաև անվտանգային գոյությունը:

Ահա այսպիսի շրջանակային ծանր ռիսկերի մեջ է խարխափում Ճկունը, որոնց բեռից դարձել է այլևս դանդաղաշարժ, ժամանակի և իրողությունների մեջ դժվար կողմնորոշվող մի ավանտյուրիստ, ում քաղաքական ապագան այլևս կանխորոշված է:

Նա հեռացող է անկախ նրանից, թե քանի հազար մարդ կպահանջի հրաժարականը: Ուղղահայաց, ինստիտուցիոնալ լեգիտիմություն, որը ենթադրում է էլիտաների, ազդեցիկ խմբերի, բյուրոկրատիայի, արտաքին և ներքին ֆինանսատնտեսական կոնգլոմերատների, ազդեցիկ հանրային և քաղաքական դերակատարների, կորպորատիվ և մասնագիտական հանրույթների աջակցություն նա այլևս չունի, իսկ հորիզոնական լեգիտիմությունը, այսինքն լայն հասարակական զանգվածների, իր պարագայում այսպես կոչված «ժողովրդի» աջակցությունը ևս սպառվել է և որ ավելի վտանգավոր է, դարձել է այլևս քաղաքականապես ոչ կիրառելի իրեն համար: Ինչու՞,  որովհետև նոր սխեմաներ, որոնք ունակ են աշխատել «ժողովրդին» դեմագոգիայով և մանիպուլյացիաներով կերակրելու համար այլևս չկան, որքան էլ նրա ընտրազանգվածը պատրաստ լինի դրանք կուլ տալ և անհամբեր սպառել` բավարարելով ինքնախաբեության սեփական պահանջը, դրանք այլևս չկան և մառազմի ժանրից են, իսկ մառազմ սպառողները այլևս քաղաքականապես որոշիչ գործոն չեն: Նա արդեն դարձել է իր կողմից այդքան շահարկված «նախկին», բոլոր մեղքերով և արատներով, որոնք օգտագործում էր իրեն նախորդողների դեմ մղվող պայքարում:

P.S. Վեհ մնացեք և պատրաստվեք նոր սկզբի անկախ նրանից, թե, երբ կգա Ճկունի վերջը և ինչպես: Նա այլևս ոչ միայն «նախկին» է, այլ իր իսկ արատների ձեռքը պատանդ մի «քաղաքական թշվառ»»,- գրել է նա

Այս պարագայում նա դեռ մտածում է արագ գնալ արտահերթ ընտրությունների՝ հենվելով ոչ միայն լեգիտիմության փշրանքների վրա, այլ նաև փլուզման եզրին գտնվող անօրգանական և անունակ թիմի վրա: Իսկ թիմը փոխելու կամ որակական առումով թարմացնելու որևէ էական շանսեր նա այլևս չունի:

Ինստիտուցիոնալ լեգիտիմության կորուստը Փաշինյանի պարագայում իմ համոզմամբ ամենամեծ ռիսկն է: Դրան գումարվում է այն, որ նա այլևս չի հավատում և չի վստահում նույնիսկ յուրայիններին: Յուրայինները նույնպես ընկալում են իրենց ճակատագրի հետ խաղալու Փաշինյանի անհետևողականությունը հանուն իր անձնական շահերի: Մոտենում է փոխադարձ անվստահության խորացման պահը, երբ Փաշինյանը նույնիսկ մանյովր անելու մեջ է տեսնում խորը ռիսկեր և վտանգներ հատկապես իր դատարկ կադրային բանկի պարագայում:

Խնդիրը խոշոր առումով հետևյալն է, թե ո՞վ է կազմակերպելու ընտրությունները: Դա լինելու է Փաշինյա՞նը, նրա տեղապա՞հը, ընդիմադիր բևե՞ռը, թե ընդիմադիր բևեռի և Փաշինյանի կոնսենսուսային դերակատարը: Ով, որ կլինի իշխանություն, նա էլ կհաղթի ընտրություններում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )