Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4 -5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի.
Ambion.news-ի տեղեկություններով, երեկ կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ.Մ.-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։ Մեզ հաջողվեց ճշտել, որ դանակահարված երիտասարդը մարզիկ է, թե որն է եղել պատճառը նրա վրա հարձակվելու, դեռ անհայտ է։
