Արսեն Բաբայան․ «Նարեկի ու Վազգենի ձերբակալությունը որևէ կապ չունի իրավունքի հետ, սա քաղաքական գործողություն է»
Նարեկի ու Վազգենի ձերբակալումը կալանավորման նպատակով որևէ աղերս չունի քրեական իրավունքի և ընդհանրապես իրավաբանության հետ․ Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Այս գործողությունը բացառապես քաղաքական է՝ իր մեջ ընգրկելով թե՛ ընդդիմադիր մեդիան տապալելու, թե՛ խորհրդարանական քվեարկության վրա ազդելու նպատակներ:
ԱԱԾ-ի մասնակցությունը, ձերբակալման ձևը և փաստաբանների լիազորություններին խոչընդոտելը, հենց ասածիս ամենապարզ հաստատումն են:
Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ և այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը ենթարկել ահաբեկման, որպեսզի կա՛մ մեծամասնությունը չմասնակցի ընտրություններին, կա՛մ ահաբեկված լինելով՝ ընտրեն հենց ՔՊ-ին:
Քաղբանտարկյալների քանակը դեռ երբեք այսքան անհաշվելի չի եղել Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է նա:
