Արոնյանը հնդիկ շախմատիստի հետ դասական պարտիան ավարտել է ոչ-ոքի

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand chess tour»-ում շարունակվում են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող «Grand Chess tour»-ի եզրափակչում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար մրցախաղում երկրորդ դասական պարտիան է անցկացրել հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ` գրանցելով ոչ-ոքի արդյունք:

Հաջորդիվ շախմատիստները կմրցեն արագ շախմատում:«Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

Share This