Արմաշում բախվել են «Hyundai Elantra»-ն և բեռնատարը․ վիրավորները Արարատից «Էրեբունի» բժշկական կենտրոն

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Քրիստինե Հ․-ն և 46-ամյա Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը

Share This