Արեգակնային ակտիվության ամենահուժկու ալիքներից մեկն անակնկալ ավարտվել է
Արեգակի վրա անակնկալ ավարտվել է ակտիվության ամենահուժկու ալիքներից մեկը։ Ambion.news-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտին։
«Փետրվարի սկզբից դիտվող ակտիվության հուժկու ալիքներից մեկը կտրուկ ավարտվել է»,-ասված է հաղորդագրությունում։
Լաբորատորիայի տվյալով՝ շատ քիչ էր մնացել, որպեսզի ակտիվության աճը կրկներ 21-րդ դարի ռեկորդը և, նույնիսկ, գերազանցեր այն։
