Նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Կողմերն անդրադարձել են իրականացված ծրագրերին:
Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի
բարեփոխումներին. փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։
Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում են՝
- դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
- վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,
- դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
- պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը:
Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։