Արա, գործիդ նայի. Արարատի մարզպետը վրդովվեց Տիգրանաշենի մասին հարցից
Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանն այսօր վրդովվեց Տիգրանաշենի մասին հարցերից։
Համալիրում Փաշինյանի հետ հանդիպմանը շտապող Թեւոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննարկում կա՞ Տիգրանաշենն Ադրբեջանին տալու եւ դրա դիմաց Արծվաշենը վերադարձնելու վերաբերյալ։ Թեւոնյանն ակնհայտորեն այդ հարցերից կորցրեց ինքնատիրապետումը. «Ոնց որ կինո նկարեք… արա, գործիդ նայի»։
