Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, խաղողի այգիներում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակավույսերի աճն ու զարգացումը։ Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Առանձին լեռնային շրջաններում բազմամայա միջին ժամկետներին մոտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։

Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, խաղողի այգիներում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ:

Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջներն ուռչել են, Մեղրիում առաջացել են սերկևիլի, ընկուզենու առաջին տերևները», – ասված է հաղորդագրության մեջ:

Share This