Ավարտվել է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության 5-րդ խաղափուլը. արդյունքներ
Ավարտվել է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 5-րդ խաղափուլը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում Մանվել Առաքելյանը ունի 4 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և կիսում է 5-12-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 4 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 4 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում Լիլիթ Կասինյանը ունի 3.5 միավոր և կիսում է 12-19-րդ հորիզոնականները:
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը ունի 4 միավոր և կիսում է 5-13-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում Դավիթ Դալալոյանը ունի 4 միավոր և կիսում է 14-20-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 7-24-րդ հորիզոնականները:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Սերգեյ Ենոքյանը ունի 3.5 միավոր և կիսում է 16-25-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը, Համլետ Հարությունյանը, Աշոտ Ավետիսյանը, Միքայել Սարգսյանը և Գևորգ Աղոյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 14-33-րդ հորիզոնականները:
6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
