Ասիան ավելի է նվազեցնում կախումն Արեւմուտքից. Bloomberg

Ասիայի երկրներն ավելի քիչ են կախված Արեւմուտքից եւ ավելի հաճախ են կապում իրենց տնտեսական շահերը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Որպես նման շրջադարձի օրինակ Bloomberg-ը բերել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ցանկանում է մտնել ԲՐԻԿՍ։ Նշվել է, որ այդ միավորումը դարձել է «Արեւմուտքի գլխավորած ինստիտուտների այլընտրանքը, ներառյալ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը», որն աչքի է ընկել կոշտ միջոցներով, որոնք բացասաբար են անդրադարձել տարածաշրջանի որոշ երկրների տնտեսությունների վրա 1990-ականների ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակ։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը գրել էր, որ ԲՐԻԿՍ ընդլայնումը կուժեղացնի միավորումը որպես Յոթի խմբի (G7) հակակշիռ։ Ինչպես նշել է պարբերականը, խմբի մասնակիցները դեմ են «ԱՄՆ հեգեմոնիային» միջազգային ասպարեզում, իսկ անդամների թվի ավելացման հաշվին կարող են ավելի հաջող դիմակայել G7-ին։

Share This