Առաջին բրենդային ապարտամենտները Հայաստանում՝ Wyndham հյուրանոցային ցանցի բացառիկ հետ գործընկերությամբ
Wyndham Tsaghkadzor-ը հանդիսանում է Wyndham Hotels and Resorts-ի՝ հյուրանոցային ոլորտի համաշխարհային առաջատարի, առաջին ներդրումային 5 աստղանի, լյուքս դասի հյուրանոցը Հայստանում։ Դարձեք աշխարհի առաջատար բրենդային հյուրանոցի ապարտամենտի սեփականատերWyndham Tsaghkadzor -ի հետ։
Wyndham Tsaghkadzor-ի կառուցմամբ, շքեղության, հարմարավետության և որակի նոր նշաձող է սահմանվում ՀՀ-ում։
Հյուրանոցը հագեցած է լինելու բարձրակարգ 5* հյուրանոցին բնորոշ բոլոր ենթակառուցվածքներով՝ կոնֆերենս սրահներ,բառեր, ռեստորաններ, մարզասրահ, լողավազան, սպա, դայակի ծառայություն, վալետ կայանատեղի և այլն։Այն կընձեռի նաև Ծաղկաձոր քաղաքի համար յուրահատուկ ժամանցի հնարավորություններ իր սիրելի հյուրերի համար։ Հյուրանոցում կգործի Սիգար ակումբ, մեծերի և փոքրերի համար նախատեսված խաղասրահ՝ հագեցած գերժամանակակիցխաղային սարքավորումներով։Հյուրանոցային համալիրի երաժշտական սրահը կապահովի հյուրերի ուրախ ժամանացը, որտեղ ելույթ կունենա շոու բիզնեսիհայկական և արտասահմանյան աստղերը։ Այն կդառնա նաև բացառիկ վայր բարձրակարգ հարսանյաց արարողությունների կազմակերպման համար։

Լոբբի ութ մետր բարձրությամբ առաստաղները յուրահատուկ հմայք են տալիս բնական քարերի, թանկարժեք փայտի և ոսկեզօծ դետալների նրբաճաշակ համադրությանը։

Շենքը համալրվելու է 7 բարձրակարգ և գեղեցիկ վերելակներով։ Երկու ապակեպատ վերելակները,սկսվելով Լոբբից բարձրանալու են ուղղահայաց ձմեռայինէկզոտիկ այգու միջով՝ անմոռանալի տպավորություններ պարգևելով մեր այցելուներին։

Համարները կահավորվելու են ժամանակակից, հարմարավետ և բարձրակարգ կահույքով՝ ապահովելով հանգիստ և հյուրընկալ միջավայր այցելուների համար։

Շենքի յուրահատուկ դիրքի պարգևում է գեղեցիկ տեսարաններ բոլոր հարկերի հյուրերի համար։
Սանհանգույցները սասլիկապատվելու են մարմարով և գերմանական Grohe ֆիրմայի սանտեխնիկայով։
Եռաշերտ ապակեպատմամբ թերմոալյումինե պատուհաները կապահովեն սենյակների ձայնաջերմամեկուսացումը։
Այն կառուցվում է բացառիկ ճարտարապետական լուծումներով և բնապահպանական բարձր պատասխանատվությամբ։ Շենքի երեսպատման ժամանակ համադրվելեն օդափոխվող երեսպատման սեյսմակայունությունը, ջերմամեկուսացում և ավանդական բնական քարով երեսպատման շքեղությունը։
Հյուրանոցի շենքը զբաղեցնում է 4200քմ տարածքի ընդամենը 1200 քմ-ը՝ ընձեռելով կանաչապատման մեծ հնարավորություններ։

Wyndham Tsaghkadzor-ի ընդարձակ կանաչ տարածքը կազմում է ընդհանուր տարածքի 70%-ը։ Այս տարածքում ընթանում են գեղեցիկ այգու կառուցման աշխատանքները, իսկ մեծածավալ ծառատունկը դեռ առջևում է։ Կառուցման ընթացքում ոչ մի ծառ չի վնասվել, ինչը վկայում է հյուրանոցի պարտավորության մասին՝ պահպանելու բնական միջավայրը։ Այս նվիրվածությունը ոչ միայն խոստում է, այլև իրականություն։
Ավելին, Wyndham Tsaghkadzor-ը ապահովում է հյուրերի անվտանգությունը բարձրակարգ անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Հյուրանոցը նախատեսում է արդի տեխնոլոգիաներով պաշտպանված և անվտանգ միջավայր, որը լրացնում է իր առաջարկած ծառայությունների ամբողջականությունն ու համապարփակությունը։
Ընդհանուր առմամբ, Wyndham Tsaghkadzor-ը միավորում է շքեղությունը, հարմարավետությունը, բնապահպանական պատասխանատվությունը և անվտանգությունը՝ առաջարկելով հյուրերին ժամանակակից և ապահով հանգստավայր՝ ներդաշնակելով բնության հետ։
