Աշտարակի կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար «Газель»-ում
Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ կատարող «Газель» մակնիշի բեռնատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն
