Աշխարհի ամենատարեց տղամարդը դարձել է 113 տարեկան
Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրազիլացի Ժոաո Մարինյո Նետոն, նշել է իր 113-ամյակը։
«Շնորհավորում ենք աշխարհի ամենատարեց տղամարդուն՝ Ժոաո Մարինյո Նետոյին՝ 113-ամյակի կապակցությամբ։ Այսօր բրազիլացին նշում է այս կարևոր իրադարձությունը՝ նրա համար իր ընտանիքի կազմակերպած մեծ երեկույթով»,- ասված է Գինեսի ռեկորդների պաշտոնական կայքում։
Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ Նետոն ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 5-ին Բրազիլիայում։ Նա ունի վեց ողջ երեխա, 22 թոռ, 15 ծոռ և երեք թոռան թոռ։
