Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը դադարեցնում է լիազորություններն այդ պաշտոնում
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններն այդ պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ու նրա տեղակալներին, հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին։
Հիշեցնենք՝ Խաչատրյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 22-ից։
