Անհետ կորած 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրներն էլ են հարցաքննվել

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետ կորած 3-ամյա Տիգրան Օգանեսովի քույրն ու եղբայրներն էլ են հարցաքննվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրանի անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել հոկտեմբերի 27-ին, ժամը 18։00-ի սահմաններում։ Փոքրիկը կորել է նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում։

«Ընտանիքի բոլոր անդամների հետ հոգեբանների մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում»,- Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ հարցաքննությունը թույլատրվում է ցանկացած տարիքում, եթե հոգեբանը հայտնում է, որ նրանք ադեկվատ են ու ի վիճակի են հարցերի պատասխանել։

Share This