Անգլիայի Պրեմիեր լիգա․ «Լիվերպուլը» հաղթեց «Բորնմութին»
Օգոստոսի 15-ին «Լիվերպուլ» – «Բորնմուտ» հանդիպումով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգան:
Առաջին տուրում «Լիվերպուլը» հաղթեց 4:2 հաշվով։ Հանդիպումը անցկացվեց «Էնֆիլդ» ստադիոնում և մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբոր Անդրե Սիլվայի հիշատակին, որոնք հուլիսի 3-ին ավտովթարի դժբախտ պատահարի զոհ էին դարձել:
«Լիվերպուլի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն, իտալացի վինգեր Ֆեդերիկո Կյեզան եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ։
«Բորնմուտի» կազմում դուբլ հեղինակ դարձավ գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն։
