Անահիտ Մանասյանը՝ անձնական կյանքի խախտումների մասին․ նույնիսկ ՔՊ-ի ընտրած ՄԻՊ-ը չի լռում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ ‼️

Այս իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով:

Ընդամենը շաբաթներ առաջ հանրային հնչեղություն ունեցող դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային մտահոգություն էր հայտնել այս իրավունքների խախտման դեպքերի աճի մասին` արձանագրելով, որ մասնավոր կյանքին միջամտության դեպքերը հաճախ արտահայտվում են անձնական տվյալների կամ մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ապօրինի ձեռքբերմամբ և/կամ ապօրինի տարածմամբ։

Նշենք, որ խոսքը Արշակ Սրբազանի մասնակցությամբ մի խիստ անձնական բնույթի տեսանյութի մասին է, որը ես` անձամբ, պատշաճ չեմ համարում այս հարթակով տարածել:

Իշխանությունների կողմից տարածվող նողկալի երևույթներն այնքան են խորացել, որ անգամ ՔՊ-ի կողմից ընտրված ՄԻՊ-ը չի կարողանում լռել կամ չարձագանքել:

Share This