Այս տարվա վեց ամսում ՔԿ-ի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1003 քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված նախաքննության արդյունքները։
«Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ։
