«Այս գործը շինծու է և քաղաքական պատվեր»․ Սպարտակ Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է գալ դատարան
Սպարտակ Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է գալ դատարան, քանի որ կարծում է` այս գործը շինծու է և քաղաքական պատվեր:
Այս մասին Ambion.news-ը տեղեկացավ դատարանից։ Դատավոր Սարգիս Դադոյանն ընթերցեց Արմավիր ՔԿՀ-ից ստացված ձեռագիր գրված արձանագրությունը:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել և այսօր ընթանում է առաջին դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի մոտ:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։
